Եփեսացիներին 6:1-4 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

1. Զաւակնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր ծնողներուն՝ Տէրոջմով, որովհետեւ ա՛յդ է իրաւացին:

2. Պատուէ՛ հայրդ ու մայրդ, (որ առաջին պատուիրանն է խոստումով,)

3. որպէսզի բարիք ըլլայ քեզի, ու երկար ապրիս երկրի վրայ:

4. Եւ դո՛ւք, հայրե՛ր, մի՛ բարկացնէք ձեր զաւակները, հապա մեծցուցէ՛ք զանոնք Տէրոջ կրթութեամբ ու խրատով:

Եփեսացիներին 6