Եփեսացիներին 5:18-22 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

18. Մի՛ արբենաք գինիով՝ որուն մէջ անառակութիւն կայ, հապա Հոգիո՛վ լեցուեցէք:

19. Սաղմոսներով, օրհներգերով եւ հոգեւոր երգերով դուք ձեր մէջ խօսակցելով՝ երգեցէ՛ք ու սաղմո՛ս ըսէք Տէրոջ ձեր սիրտերուն մէջ:

20. Ամէն ատեն՝ ամէն բանի համար շնորհակա՛լ եղէք Աստուծմէ եւ Հօրմէն, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով:

21. Իրարու հպատակեցէ՛ք Աստուծոյ վախով:

22. Կինե՛ր, հպատակեցէ՛ք ձեր ամուսիններուն՝ որպէս թէ Տէրոջ.

Եփեսացիներին 5