Մատթեոս 26:71-75 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

71. Երբ դուրս ելաւ՝ նախագաւիթը, ուրիշ աղախին մը տեսաւ զայն ու ըսաւ հոն եղողներուն. «Ասիկա՛ ալ Յիսուս Նազովրեցիին հետ էր»:

72. Պետրոս դարձեալ երդում ընելով ուրացաւ. «Չեմ ճանչնար այդ մարդը»:

73. Քիչ ետք՝ հոն կայնողները եկան եւ ըսին Պետրոսի. «Ճշմա՛րտապէս դո՛ւն ալ անոնցմէ ես, որովհետեւ խօսուածքդ ալ կը յայտնէ քեզ»:

74. Այն ատեն սկսաւ նզովել ու երդում ընել՝ ըսելով. «Չեմ ճանչնար այդ մարդը»: Իսկոյն աքաղաղը կանչեց:

75. Պետրոս յիշեց Յիսուսի խօսքը՝ որ իրեն ըսեր էր. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս». եւ դուրս ելլելով՝ դառնապէս լացաւ:

Մատթեոս 26