Մարկոս 1:28-31 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

28. Եւ իսկոյն իր համբաւը տարածուեցաւ Գալիլեայի ամբողջ շրջակայքը:

29. Իսկոյն ժողովարանէն ելլելով՝ Յակոբոսի ու Յովհաննէսի հետ մտաւ Սիմոնի եւ Անդրէասի տունը:

30. Սիմոնի զոքանչը պառկած էր՝ տենդով հիւանդացած. իսկոյն անոր մասին ըսին իրեն:

31. Յիսուս մօտեցաւ, բռնեց անոր ձեռքէն ու ոտքի հանեց զայն. իսկոյն տենդը թողուց զայն, եւ կը սպասարկէր անոնց:

Մարկոս 1