Հռոմեացիներին 3:27-31 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

27. Ուրեմն ո՞ւր մնաց պարծանքը. բացառուեցաւ: Ո՞ր Օրէնքէն, գործերո՞ւ Օրէնքէն: Ո՛չ, հապա հաւատքի Օրէնքէն.

28. որովհետեւ մենք կը հետեւցնենք թէ մարդ կ՚արդարանայ հաւատքով՝ առանց Օրէնքին գործերուն:

29. Միթէ Աստուած միայն Հրեաներո՞ւնն է ու հեթանոսներունը չէ՞. այո՛, նաեւ հեթանոսներունը:

30. Քանի որ մէ՛կ Աստուած կայ, որ թլփատութիւնը կ՚արդարացնէ հաւատքով, նաեւ անթլփատութիւնը՝ նոյն հաւատքով:

31. Ուստի մենք կ՚ոչնչացնե՞նք Օրէնքը հաւատքով: Ամե՛նեւին. նոյնիսկ կը հաստատե՛նք Օրէնքը:

Հռոմեացիներին 3