Հովհաննես 8:23-26 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

23. Ըսաւ անոնց. «Դուք վարէն էք, ես վերէն եմ. դուք այս աշխարհէն էք, ես այս աշխարհէն չեմ:

24. Ուստի ըսի ձեզի թէ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. արդարեւ եթէ չհաւատաք թէ ես եմ ՝ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ»:

25. Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես»: Յիսուս ըսաւ անոնց. «Ի՛նչ որ սկիզբէն կ՚ըսեմ ձեզի:

26. Շատ բաներ ունիմ ձեր մասին խօսելու եւ դատելու. բայց ա՛ն որ ղրկեց զիս՝ ճշմարտախօս է, ու ես ի՛նչ որ լսեցի իրմէ՝ զա՛յն կը խօսիմ աշխարհի մէջ»:

Հովհաննես 8