Հովհաննես 7:45-50 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

45. Ուստի սպասաւորները եկան քահանայապետներուն եւ Փարիսեցիներուն քով, որոնք ըսին անոնց. «Ինչո՞ւ հոս չբերիք զայն»:

46. Սպասաւորները պատասխանեցին. «Ո՛չ մէկը երբե՛ք խօսած է այս մարդուն պէս»:

47. Ուստի Փարիսեցիները պատասխանեցին անոնց. «Միթէ դո՞ւք ալ մոլորեցաք:

48. Պետերէն կամ Փարիսեցիներէն մէ՛կը հաւատա՞ց անոր.

49. բայց այս բազմութիւնը՝ որ չի գիտեր Օրէնքը՝ անիծեալ է»:

50. Նիկոդեմոս ըսաւ անոնց, (որ նախապէս՝ գիշերուան մէջ գացեր էր իրեն, եւ անոնցմէ մէկն էր.)

Հովհաննես 7