Հովհաննես 5:38-42 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

38. անոր խօսքն ալ բնակած չէ ձեր մէջ, որովհետեւ դուք չէք հաւատար անոր՝ որ ինք ղրկեց:

39. Զննեցէ՛ք Գիրքերը, որովհետեւ դուք կը կարծէք անոնցմո՛վ ունենալ յաւիտենական կեանքը. բուն անո՛նք են՝ որ կը վկայեն իմ մասիս:

40. Դուք չէք ուզեր ինծի գալ՝ որ կեանք ունենաք:

41. Ես փառք չեմ ստանար մարդոցմէ.

42. բայց գիտեմ ձեզ, որ չունիք ձեր մէջ Աստուծոյ սէրը:

Հովհաննես 5