Հովհաննես 4:22-26 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

22. Դուք կ՚երկրպագէք անո՛ր՝ որ չէք ճանչնար. մենք կ՚երկրպագենք անո՛ր՝ որ կը ճանչնանք. որովհետեւ փրկութիւնը Հրեաներէն է:

23. Բայց ժամը պիտի գայ եւ հիմա ալ է, երբ ճշմարիտ երկրպագողները պիտի երկրպագեն Հօրը՝ հոգիով ու ճշմարտութեամբ, որովհետեւ Հայրն ալ կ՚ուզէ այդպիսինե՛ր՝ իրեն երկրպագելու համար:

24. Աստուած Հոգի է, եւ իրեն երկրպագողներն ալ պէտք է որ երկրպագեն հոգիով ու ճշմարտութեամբ»:

25. Կինը ըսաւ անոր. «Գիտեմ թէ Մեսիան պիտի գայ, (Քրիստոս կոչուածը.) երբ ինք գայ՝ պիտի հաղորդէ մեզի ամէն բան»:

26. Յիսուս ըսաւ անոր. «Ես՝ որ քեզի հետ կը խօսիմ՝ ա՛ն եմ»:

Հովհաննես 4