Հովհաննես 14:29-31 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

29. Եւ այժմէն՝ դեռ չեղած՝ ըսի ձեզի, որպէսզի երբ ըլլայ՝ հաւատաք:

30. Ա՛լ շատ պիտի չխօսիմ ձեզի հետ, որովհետեւ այս աշխարհի իշխանը կու գայ. բայց ո՛չ մէկ հեղինակութիւն ունի իմ վրաս:

31. Սակայն աշխարհը թող գիտնայ թէ ես կը սիրեմ Հայրը, եւ կ՚ընեմ ա՛յնպէս՝ ինչպէս Հայրը պատուիրեց ինծի: Ոտքի՛ ելէք, երթա՛նք ասկէ»:

Հովհաննես 14