Հովհաննես 12:30-34 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

30. Յիսուս պատասխանեց. «Այս ձայնը եկաւ ո՛չ թէ ինծի համար, հապա՝ ձեզի համար:

31. Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա պիտի վտարուի այս աշխարհի իշխանը:

32. Ես ալ, երբ բարձրանամ երկրէն, բոլորդ ալ պիտի քաշեմ ինծի»:

33. Այս բանը կ՚ըսէր՝ մատնանշելով թէ ի՛նչ տեսակ մահով պիտի մեռնէր:

34. Բազմութիւնը պատասխանեց անոր. «Մենք լսեցինք Օրէնքէն թէ Քրիստոս յաւիտեա՛ն կը մնայ: Դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Մարդու Որդին պէտք է բարձրանայ”: Ո՞վ է այդ մարդու Որդին»:

Հովհաննես 12