Հայտնություն 3:13-18 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

13. Ա՛ն որ ականջ ունի, թող լսէ թէ Հոգին ի՛նչ կ՚ըսէ եկեղեցիներուն»:

14. «Գրէ՛ նաեւ Լաւոդիկէի եկեղեցիին հրեշտակին.- “Սա՛ կ՚ըսէ Ամէնը, հաւատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստուծոյ արարչութեան Սկիզբը.

15. "Գիտե՛մ քու գործերդ, թէ ո՛չ պաղ ես, ո՛չ ալ տաք. երանի՜ թէ պաղ ըլլայիր, կամ՝ տաք:

16. Ուստի դուն որ գաղջ ես, եւ ո՛չ տաք, ո՛չ ալ պաղ, բերանէս դուրս պիտի փսխեմ քեզ:

17. Քանի որ կ՚ըսես. «Ես հարուստ եմ, հարստացայ, ու ո՛չ մէկ բանի կարիք ունիմ »: Բայց չես գիտեր թէ դուն թշուառ, խեղճ, աղքատ, կոյր եւ մերկ ես:

18. Կը թելադրեմ քեզի, որ գնես ինձմէ կրակի բովէն անցած ոսկի՝ որ հարստանաս, ու ճերմակ հանդերձ՝ որ հագնիս, որպէսզի մերկութեանդ ամօթը չերեւնայ. եւ դե՛ղ դիր աչքերուդ՝ որ տեսնես:

Հայտնություն 3