Հայտնություն 15:4-6 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

4. Տէ՛ր, ո՞վ պիտի չվախնայ քեզմէ եւ չփառաւորէ քու անունդ, որովհետեւ միակ սուրբը դո՛ւն ես. արդարեւ բոլոր ազգերը պիտի գան ու երկրպագեն քու առջեւդ, քանի որ քու արդար դատավճիռներդ յայտնաբերուեցան»:

5. Ասկէ ետք նայեցայ, եւ ահա՛ երկինքի մէջ բացուեցաւ վկայութեան խորանին տաճարը:

6. Եօթը պատուհասներ ունեցող եօթը հրեշտակները դուրս ելան տաճարէն, մաքուր ու փայլուն կտաւ հագած, եւ ոսկիէ գօտի կապած իրենց կուրծքին վրայ:

Հայտնություն 15