Գաղատացիներին 4:20-24 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

20. Կ՚ուզէի հիմա ձեր մէջ ներկայ ըլլալ ու շեշտս փոխել, որովհետեւ ձեր մասին վարանումի մէջ եմ:

21. Ըսէ՛ք ինծի, դուք որ կ՚ուզէք Օրէնքին տակ ըլլալ, Օրէնքը չէ՞ք լսեր.

22. որովհետեւ գրուած է թէ Աբրահամ երկու որդի ունէր, մէկը՝ աղախինէն, միւսը՝ ազատ կնոջմէն:

23. Բայց ա՛ն որ աղախինէն էր՝ մարմինին համեմատ ծնած էր, իսկ ա՛ն որ ազատ կնոջմէն էր՝ խոստումով:

24. Ասոնց մեկնութիւնը այլաբանօրէն կ՚ըլլայ, քանի որ ասոնք երկու Ուխտերն են. մէկը՝ Սինա լեռնէն, որ Հագա՛րն է, ստրկութեա՛ն համար կը ծնանի.

Գաղատացիներին 4