Գաղատացիներին 2:19-21 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

19. Որովհետեւ ես՝ Օրէնքին միջոցով՝ մեռայ Օրէնքին, որպէսզի ապրիմ Աստուծոյ համար:

20. Քրիստոսի հետ խաչուեցայ. սակայն կ՚ապրի՛մ, բայց ա՛լ ո՛չ թէ ես՝ հապա Քրիստո՛ս կ՚ապրի իմ մէջս: Իսկ այն կեանքը որ հիմա մարմինովս կ՚ապրիմ՝ Աստուծոյ Որդիին հաւատքով կ՚ապրիմ, որ սիրեց զիս եւ ինքզինք ընծայեց ինծի համար:

21. Ես Աստուծոյ շնորհքը չեմ ջնջեր. որովհետեւ եթէ արդարութիւնը Օրէնքէն է, ուրեմն Քրիստոս ընդունայն մեռաւ:

Գաղատացիներին 2