Ա Կորնթացիներին 1:12-17 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

12. Հիմա սա՛ կ՚ըսեմ ձեզի. իբր թէ ձեզմէ իւրաքանչիւրը կ՚ըսէ. «Ես Պօղոսեան եմ», կամ. «Ես Ապողոսեան եմ», կամ. «Ես Կեփասեան եմ», կամ. «Ես Քրիստոսեան եմ»:

13. Միթէ Քրիստոս բաժնուա՞ծ է. միթէ Պօղո՞ս խաչուեցաւ ձեզի համար, կամ թէ Պօղոսի՞ անունով մկրտուեցաք:

14. Շնորհակալ կ՚ըլլամ Աստուծմէ, որ ձեզմէ ո՛չ մէկը մկրտեցի, բայց միայն Կրիսպոսը եւ Գայիոսը. որպէսզի ո՛չ մէկը ըսէ

15. թէ ես մկրտած եմ իմ անունովս:

16. Ստեփանասի ընտանիքն ալ մկրտեցի: Չեմ գիտեր ամե՛նեւին՝ թէ ա՛լ ուրիշ մէկը մկրտեցի:

17. Որովհետեւ Քրիստոս ղրկեց զիս ո՛չ թէ մկրտելու, հապա աւետարանելու. բայց ո՛չ խօսքերու իմաստութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չըլլայ:

Ա Կորնթացիներին 1